Հոկտեմբերի 20-ին և 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ֆրանսիացի հայտնի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի համերգը:
Տոմսերի արժեքը 5.000-30.000 դրամ է, հայտնում է tomsarkgh.am-ը։
Ռիչարդ Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1200 երաժշտական ստեղծագործություն, թողարկել ավելի քան 100 ձայնասկավառակ՝ 90 միլիոն ընդհանուր տպաքանակով։ Կլայդերմանը հայտնի է դարձել «Ադելինայի սերը» (ֆր.՝ Ballade pour Adeline) ստեղծագործության շնորհիվ, որը գրել է Պոլ դե Սենևիլը։ Վաճառվել է ավելի քան 22 միլիոն օրինակով՝ ավելի քան 30 երկրում։