Տեխնոլոգիաները զարգանում են․ այժմ նկարած փայտե տղայի փոխարեն կլինի նրա 3D անիմացիոն տարբերակը:
YouTube-ում թողարկվել է «Pinocchio» ֆիլմի նոր թրեյլերը՝ Disney-ի դասական մուլտֆիլմի սպասվող խաղարկային ադապտացիան: Ինչպես և «The Lion King» մուլտֆիլմի դեպքում, խոսքը 3D ռիմեյքի մասին է, որը ներառում է համակարգչային գրաֆիկա և իրական նկարահանումներ:
Պինոկիոյի «հոր» դերում Թոմ Հենքսն է, ռեժիսորը՝ Ռոբերտ Զեմեկիսը («Forrest Gump», «Back to the Future»)։
Ֆիլմը Disney+-ով կթողարկվի սեպտեմբերի 8-ին:
Սա մեզ սպասվող հին հեքիաթի միակ ադապտացիան չէ: Զուգահեռ, Գիլյերմո դել Տորոն Netflix-ի համար մշակում է «Pinocchio» անիմացիոն ֆիլմը, որի պրեմիերան սպասվում է դեկտեմբերին։


