Logo

Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը մասնակցում են Rolling Stones-ի նոր ալբոմի ձայնագրմանը

13:12 / 23.02.2023Երաժիշտներ
Փոլ Մաքքարթնի-Ռինգո Սթար

The Bealtes լեգենդար խմբի նախկին անդամներ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը մասնակցում են Rolling Stones-ի նոր ալբոմի ձայնագրմանը, հայտնում է Variety-ն՝ հղում անելով անձնական աղբյուրներին։

Ինսայդերները պարզաբանել են, որ Փոլ Մաքքարթնին ձայնագրում է բասային պարտիաներ ալբոմի համար։ Հայտնի չէ, թե քանի երգի ձայնագրմանն են մասնակցել երաժիշտները։

Դեռ 2021 թվականին Rolling Stones-ի մենակատար Միք Ջագերը հայտարարել էր նոր ալբոմի թողարկման մասին՝ ասելով, որ շատ նոր երգեր արդեն պատրաստ են։ Մեկ ամիս առաջ կիթառահար Քիթ Ռիչարդսը հաստատել էր, որ խումբը թողարկման է պատրաստում նոր երգ։

 

fastnews-ads-banner