Logo

Paramount-ը թողարկման ժամանակացույցից հանել է «Աստղային ճանապարհ 4» ֆիլմը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:30 / 28.09.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Աստղային ճանապարհ 4

Paramount Pictures-ը թողարկման ժամանակացույցից ժամանակավորապես հանել է «Աստղային ճանապարհ 4»-ը («Star Trek 4»), հայտնում է Deadline-ը:

Մեկ ամիս առաջ հայտնի էր դարձել, որ նախագծի ռեժիսոր Մեթ Շաքմանը լքել է իր պաշտոնը զբաղվածության և Marvel-ի համար սուպերհերոսների մասին «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմի նկարահանումների պատճառով։ Ընկերությունը դեռ փնտրում է նոր ռեժիսորի։

Քրիս Փայնի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2023 թվականի դեկտեմբերի 22-ին։ Սկզբում նոր «Star Trek»-ը պետք է թողարկվեր 2023 թվականի հունիսի 9-ին, սակայն հետագայում թողարկումը հետաձգվեց։

fastnews-ads-banner