Logo

Netflix-ը հրապարակել է «The Crown»-ի 5-րդ եթերաշրջանի թրեյլերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:06 / 21.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Netflix-ը YouTube-ում հրապարակել է բրիտանական թագավորական ընտանիքի մասին «The Crown» սերիալի հինգերորդ սեզոնի նոր թրեյլերը։

Տեսանյութի նկարագրության մեջ ավելացվել է. «Ոգեշնչված իրական դեպքերից՝ այս հորինված էկրանավորումը պատմում է թագուհի Եղիսաբեթ II-ի և՛ քաղաքական, և՛ անձնական իրադարձությունների մասին, որոնք ձևավորել են նրա կառավարումը»:

Թրեյլերը, որում նկարահանվել է Էլիզաբեթ Դեբիկին՝ արքայադուստր Դիանայի դերում, ցույց է տալիս 1995 թվականի սկանդալային հարցազրույցը BBC-ի նախկին լրագրող Մարտին Բաշիրի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում կոչ են արել բոյկոտել «The Crown»-ը՝ Չարլզ III-ի դեմ զրպարտության պատճառով։ Սերիալի նոր եթերաշրջանի մի էպիզոդում, որի պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերին, ասվում է, որ արքայազն Չարլզը պլանավորում էր դավադրություն կազմակերպել այն ժամանակվա վարչապետ Ջոն Մեյջորի հետ: Նպատակն էր Եղիսաբեթ II-ին հեռացնել բրիտանական գահից։

Ջուդի Դենչն այս կապակցությամբ կոչ էր արել յուրաքանչյուր դրվագի գրառում ավելացնել՝ ընդգծելով, որ շոուն պատմական իրադարձությունների հորինված պատմությունն է:

 

fastnews-ads-banner