Logo

Ամենասպասված պրեմիերան. HBO-ով ցուցադրվել է «Վիշապի տունը» սերիալի առաջին դրվագը 

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 22.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Վիշապի տունը-2022

Ամերիկյան HBO հեռուստաալիքով ցուցադրվել է «Գահերի խաղի» պրիքվելի՝ «Վիշապի տունը» ֆանտաստիկ սերիալի առաջին դրվագը։ 

Սերիալը հիմնված է Ջորջ Ռ․Ռ․ Մարտինի «Կրակ և արյուն» և «Վիշապի վերելքը» (վերջինս կթողարկվի հոկտեմբերին) վեպերի վրա։ 

«Գահերի խաղի» պրիքվելը պատմում է գլխավոր սերիալի պատմությունից 200 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Վեստերոս հորինված ​​մայրցամաքում Թարգարիեն դինաստիայի ներկայացուցիչների միջև գահին հավակնելու պատճառով քաղաքացիական պատերազմ է սկսվում: 

Սերիալի առանցքային դերերը մարմնավորել են Փեդի Կոնսիդայնը, Օլիվիա Քուկը, Էմմա Դ’Արսին, Մեթ Սմիթը, այլք։ Երաժշտության հեղինակը «Գահերի խաղի» կոմպոզիտոր Ռամին Ջավադին է: Ֆիլմի վրա աշխատել են բրիտանացի ռեժիսոր Միգել Սապոչնիկը և ամերիկացի պրոդյուսեր Ռայան Կոնդալը:

Ռուսաստանում HBO-ի «Վիշապի տունը» սերիալը ցուցադրում են «Кинопоиск», «Ivi» և «Okko» սթրիմինգային ծառայությունները, որոնք պայմանագիր են կնքել HBO-ի պաշտոնական գործընկեր «Амедиатека» ծառայության հետ։

 

fastnews-ads-banner