Logo

«Ադրբեջանցիները ոչ միայն ագրեսոր են, այլև ապրում են մի հողի վրա, որը պատմականորեն իրենց ՉԻ պատկանում»․ ամերիկահայ դերասան Մարկո Խան

Հեղինակ
Զառա Սարգսյան
15:40 / 16.09.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Մարկո Խան

Լուսանկարը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի տեսանյութից

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին է անդրադարձել հայ-ամերիկյան-իրանյան կինոդերասան և հեռուստատեսային աստղ Մարկո Խանլյանը՝ առավել հայտնի Մարկո Խան անունով։

Իր ինստագրամյան էջում նա հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք սատարում են Հայաստանին, և կից գրել․ «Աշխարհը պետք է կանգնի Հայաստանի կողքին։ Ինչո՞ւ։ Որովհետև ադրբեջանցիները ոչ միայն ագրեսոր են, այլև ապրում են մի հողի վրա, որը պատմականորեն իրենց ՉԻ պատկանում: Նավթադոլարների օգնությամբ նրանք ցանկանում են ավարտին հասցնել հայերի ցեղասպանությունը և վերաշարադրել պատմությունը, կարծես իրենց քոչվոր ցեղերին են պատկանում հայկական հողերը: Ստուգե՛ք հին քարտեզները և պատմության գրքերը: Կան հազարավոր քարտեզներ, որտեղ նշվում է Հայաստանը․․․ադրբեջանցիների մասին ոչ մի հիշատակում»։

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Marco Khan (@khanmarco61)

Մարկո Խանը խաղացել է հոլիվուդյան մի քանի տասնյակ ֆիլմերում՝ այդ թվում «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարում։

fastnews-ads-banner