Logo

Օրվա ծնունդը․ Հրաչ Քեշիշյանը նշում է 52-ամյակը

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:09 / 15.08.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Հրաչ Քեշիշյան

Լուսանկարը՝ Bravo.am-ի

Այսօր իր ծննդյան 52-ամյակն է նշում Հրաչ Քեշիշյանը։

Հրաչյա Հուսիկի Քեշիշյանը ռեժիսոր, պրոդյուսեր, տեղական ու միջազգային մրցանակների դափնեկիր է, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ։ Կինոռեժիսոր Քեշիշյանի դեբյուտը կայացել է 2007 թվականին «Ոչինչ չի մնա» մելոդրամայով, որտեղ նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Արմեն Մարգարյանը։

Քեշիշյանի ամենահաջող ստեղծագործությունը «Գարեգին Նժդեհ» ֆիլմ-կենսագրությունն էր (2013 թվական), որտեղ նկարահանվել են, այլ դերասաններից բացի, ռուս հայտնի դերասաններ Չուլպան Խամատովան և Միխայիլ Եֆրեմովը։

Հրաչ Քեշիշյանը բազմաթիվ հաղթանակներ է գրանցել ֆիլմերի և տեսահոլովակների տեղական և միջազգային մրցույթներում։

Հրաչ Քեշիշյանի ռեժիսորական աշխատանքներից ամենհայտնիներն են՝

  • «Երջանկության մեխանիկան»
  • «Thank You, հայրիկ»
  • «Խաչագողի հիշատակարանը»
  • «Սպանված աղավնի»
  • «Ոչինչ չի մնա»
  • «Երեք ընկեր»
  • «Մի տխրիր» կարճամետրաժ երաժշտական ֆիլմ
  • «Էսքիզներ» 10 մասանոց փաստագրական ֆիլմաշար
  • «Մահապարտները» փաստագրական ֆիլմ
  • «Բոլոր գետերը հոսում են» փաստագրական ֆիլմ

Պրոդյուսերական աշխատանքներից՝ 

  • «Մի վախեցիր»
  • «Մեր սրտի տնակը»
  • «Խաչագողի հիշատակարանը»
  • Նախագիծ «Ոսկե աչքը» 

Սցենարական աշխատանքներից՝

  • «Ոչինչ չի մնա»

2011 թվականին Հրաչ Քեշիշյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ  2018 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում ստացել:

fastnews-ads-banner