Marvel-ի ֆիլմերի վստահելի աղբյուրներ DanielRPK-ն ու MyTimeToShineHello-ն սոցիալական ցանցերում հայտնել են, որ դերասան Հենրի Քավիլը կհայտնվի Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ «Սև Ադամ» նոր ֆիլմում: Աղբյուրների համաձայն՝ «Վհակը» («The Witcher») ֆիլմի աստղը կվերադառնա Սուպերմենի դերին:
«Այո, Հենրի Քավիլը վերադարձել է, նա դասական կոստյումով է, նա կհայտնվի «Սուպերմեն»-ից Ջոն Ուիլյամսի երաժշտության ներքո: Նա կասի Սև Ադամին. «Մենք պետք է խոսենք», - վստահեցրել է MyTimeToShineHello-ն:
Ըստ սյուժեի՝ եգիպտացի ստրուկը վերածնվել է 5 հազար տարի անց և ստացել գերունակություններ՝ այժմ նա կարող է թռչել, ունի գերմարդկային ուժ և կառավարում է կայծակը։
Ավելի վաղ համացանցում էր հայտնվել «Սև Ադամ»-ի նոր թրեյլերը, որի գլխավոր դերում Դուեյն Ջոնսոնն է: