Օտտավայի «Château Laurier» հյուրանոցից գողացել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի «Մռնչացող առյուծ» («The Roaring Lion») լուսանկարը, այնուհետև այն փոխարինել պատճենով, հայտնում է CTV News-ը։
Նկարը «Chateau Laurier»-ի ընթերցասրահում էր գտնվում 1998 թվականից։ Հանգստյան օրերին հյուրանոցի աշխատակիցները նկատել են, որ լուսանկարը, ինչպես և դրա շրջանակը, փոխարինվել են:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Մյուս լուսանկարները ժամանակավորապես հեռացվել են ընթերցասրահից՝ որպես նախազգուշական միջոց:
«Մենք խորապես վշտացած ենք այս սարսափելի դեպքի առնչությամբ։ Հյուրանոցն աներևակայելի հպարտ է, որ ունի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի լուսանկարների զարմանալի հավաքածուն»,- ասել է հյուրանոցի գործադիր տնօրեն Ժենևիվ Դյուման:

