Logo

«Euphoria»-ի աստղ Քոլման Դոմինգոն բացահայտում է 3-րդ եթերաշրջանի մանրամասները

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:05 / 06.09.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Քոլման Դոմինգո

Ամերիկացի դերասան Քոլման Դոմինգոն կիսվել է «Euphoria»-ի 3-րդ սեզոնի մանրամասներով Deadline-ին տված հարցազրույցում։

Արտիստը պատմել է, որ վերջերս հանդիպել է սերիալի հեղինակ Սեմ Լևինսոնի հետ, ով խոսել է նոր եթերաշրջանի իր ծրագրերի մասին։ Դոմինգոյի խոսքով՝ ռեժիսորը ցանկանում է նոր դրվագներն ավելի խորն ու դրամատիկ դարձնել։ «Կարծում եմ, որ 3-րդ սեզոնը շատ մեծ փոփոխություններ կունենա: Նա (Լևինսոնը) նրանցից է, ով ցանկանում է կոտրել նախագծում հանդիսատեսի ակնկալիքները»,- կիսվել է Դոմինգոն։

Դերասանը ռեժիսորին անվանել է «կատարյալ արվեստագետ», ով ցանկանում է պատմել ազդեցիկ պատմություն։ «Նա չի նայում նախորդ սեզոնների հաջողություններին, այլ ասում է. «Եկեք առաջ գնանք: Ես պատրաստվում եմ ավելի խորը բացահայտել կերպարներին, հեռացնել նրանցից բոլոր շերտերը և հասնել նրանց մարդկային սրտերին»,- ասել է արտիստը:

fastnews-ads-banner