Logo

«Սև հովազ»-ի աստղ Չեդվիկ Բոուզմանը հետմահու առաջադրվել է «Էմմի» մրցանակի

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:20 / 15.07.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Չեդվիկ Բոուզման

Դերասան Չեդվիկ Բոուզմանը հետմահու առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ «Կերպարի լավագույն հնչյունավորում» անվանակարգում, հայտնում է The Independent-ը։

Արտիստի վերջին աշխատանքներից մեկը Marvel-ի «What If...?» («Ի՞նչ, եթե․․․») անիմացիոն սերիալն էր, որտեղ նա հնչյունավորել է Աստղային Լորդին։

Marvel Cinematic Universe-ում Բոուզմանն առաջին անգամ խաղացել է «Սև հովազի» դերը «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում։ Դրանից հետո դերասանը հայտնվել է «Սև հովազ» ֆիլմում Վականդայի թագավորի դերում և կինոստուդիայի այլ նախագծերում։

Մահացել է 2020 թվականի օգոստոսին՝ հաստ աղիքի քաղցկեղից։
 

 

fastnews-ads-banner