Logo

Ծնունդ․ Աննա Էլբակյան

Հեղինակ
Դինա Սամվելյան
21:08 / 05.09.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Աննա Աբրահամի Էլբակյանը հայ թատրոնի և կինոյի դերասանուհի ու թատերական ռեժիսոր է։ Արձակագիր, հոգեբան Էլդա Գրինի դուստրն է, դերասան, բեմադրիչ Արմեն Էլբակյանի կինը և դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանի քույրը:

Իր առաջին քայլերը բեմում արել է 17 տարեկանում՝ խաղալով Վ. Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» Էլզիի դերը։ Հետագայում խաղում է Յ. Ռայնիսի «Փչիր քամիում» Բայբայի, Գ. Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» Վալյայի, Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունում» Ֆանշեթի և Լ. Ռազումովսկայի «Սիրելի Ելենա Սերգեեվնա» Լյալյայի դերերը։ 

Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և մի շարք գեղարվեստական կինոնկարներում, նաև մի շարք թատրոներում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոն, Համազգային և «Մետրո» թատրոն։

Աննա Էլբակյանը մի շարք բեմադրությունների հեղինակ է՝

  • «Շունն ու կատուն» Հովհաննես Թումանյան
  • «Մատնաչափիկը» Անդերսեն
  • «Ինչպես քաջ աքլորը հաղթեց խորամանկ աղվեսին» Ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվներով
  • «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» Անդերսեն
  • «Ձմեռային հեքիաթ» - Աննա Էլբակյան և այլն

2005, 2006 և 2008 թվականներին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի: 2001-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2006-ին՝ «Տարվա լավագույն դերասանուհի», 2007-ին՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 2012 թվականին  Աննա Էլբակյանն արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակին, 2013-ին` Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի:

fastnews-ads-banner