Իտալացի մոդելավորող, Roberto Cavalli ապրանքանիշի հիմնադիր Ռոբերտո Կավալին վեցերորդ անգամ հայր է դարձել։ Լուրը նա հայտնել է Novella 2000-ին տված հարցազրույցում, հայտնում է Mirror-ը:
82-ամյա Ռոբերտո Կավալին և նրա երիտասարդ սիրելին՝ 37-ամյա շվեդ մոդել Սանդրա Նիլսոնը, որդի են ունեցել, որին անվանել են Ջորջիո՝ ի պատիվ մոդելավորողի հոր։
«Նրա անունը Ջորջիո է, ինչպես իր պապինը… որին նացիստները գնդակահարել են Կավրիլիայի կոտորածի ժամանակ, երբ ես չորս տարեկան էի», - ասել է նա:
Կուտյուրիեն հավելել է, որ իր սիրելին «լավ է զգում իրեն», իսկ ծննդաբերությունից անցել է մոտ մեկ շաբաթ։
Լույս աշխարհ եկած երեխան նրա վեցերորդ երեխան է։
Նորաձևության դիզայներն ամուսնացած է եղել երկու անգամ՝ Սիլվանելլա Ջանոնիի և Եվա Դյուրինգերի հետ: Առաջին ամուսնությունից ունեցել է դուստր և որդի՝ Քրիստիանան և Տոմազոն, իսկ երկրորդից՝ մեկ դուստր և երկու որդի՝ Ռակելեն, Դանիելեն և Ռոբերտը։