Երկու «Օսկար» մրցանակի դափնեկիր Ռոբերտ Դե Նիրոն յոթ երեխաների հայր է։ Փոքրիկ Ջիա Վիրջինիան ծնվել է մարտարվեստի մարզիչ Թիֆանի Չենի հետ համատեղ կյանքի ընթացքում: Սիրահարները գաղտնազերծել են աղջկա արտաքինը ծնվելուց միայն մեկ ամիս անց։
Երեխայի առաջին տարեդարձի առթիվ Ռոբերտը «քաղցր» երեկույթ է կազմակերպել: 80-ամյա դերասանը հերքել է այն ենթադրությունները, որ այդքան մեծ տարիքում հայրությունը հոգնեցուցիչ է։ Դե Նիրոն բացատրել է, որ ինքը չի կատարում երեխայի խնամքի բոլոր պարտականությունները՝ ունի օգնականներ։ Նա խոստովանել է, որ բոլոր երեխաներից միայն կրտսերը՝ մեկամյա դուստր Ջիա Վիրջինիան է սիրում իրեն առանց որևէ պայմանի և պատճառի։
Նշենք, որ Թիֆանին Ռոբերտից փոքր է 34 տարով։ «Կնքահայրը» ֆիլմի դերասանը ծանոթացել է նրա հետ 2015 թվականին «Պրակտիկայով զբաղվողը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Նա այս նախագծի մարտարվեստի ուսուցչուհին էր: