Logo

78-ամյա Շերը ելույթ է ունեցել Victoria's Secret 2024 շոուում

16:13 / 17.10.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երգչուհին հաճախակի հյուր է լինում տարբեր նորաձեւության ցուցադրությունների։ Այս անգամ նա հանդիսատեսին զարմացրել է իր դիտարժան կատարումով։

Շերը ելույթ է ունեցել Victoria's Secret 2024 նորաձևության ցուցադրությանը, որը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան Նյու Յորքի Duggal Greenhouse-ում, հայտնում է Daily Mail-ը ։

Սրահի ներսում լուսավորությունը խամրած է եղել՝ կարմրավուն երանգ հաղորդելու համար։ Հետո մեծ էկրանին սկսվել է ցուցադրվել տարբեր տարիների աստղերի լուսանկարներ։ Այնուհետև ներկաները սկսել են ծափահարել, երբ 78-ամյա Շերը սկսել է կատարել իր 1998 թվականի «Strong Enough» երգը։

fastnews-ads-banner