Ավելի քան 60 տարի բեմում լինելուց հետո Շերը որոշել է ավարտել կարիերան։ Լոնդոնի «Lyceum Theatre» թատրոնում տեղի ունեցած միջոցառմանը հայազգի երգչուհին հայտարարել է, որ նոր ալբոմը լինելու է վերջինը։ «Սա հավանաբար իմ վերջին ալբոմն է, որը պատրաստվում եմ ձայնագրել: Շատ հուզված եմ, սրանք հրաշալի երգեր են։ Ոգևորված եմ, որ դրանք ձայնագրում եմ։ Շատ բան կտայի նորից 60 տարեկան դառնալու համար։ Ճամփորդությունների ժամանակ հիմա ես սենյակի ամենատարեցն եմ»,- նշել է 78-ամյա Շերը: