Logo

6 գիրք, որոնք կօգնեն ձեզ դժվար ժամանակներում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:52 / 16.03.2022Թոփեր
օգնող գրքեր

Ընթերցանությունը մեդիտացիայի ամենագործուն ձևերից է, առավել ևս՝ դժվար ժամանակներում: Եթե իրական աշխարհում դուք բավարար աջակցություն չունեք, դիմեք վեպերին, հատկապես այս հավաքածուից․ նրանք միշտ կօգնեն:

1. Էրին Գրուել. «Ազատության գրողները»

Էրին Գրուել - Ազատության գրողները

Ամերիկացի գրականության ուսուցչուհի Էրին Գրուելի հուշերը. 1994թ.-ին Էրինը աշխատանք է ստանում դպրոցում, որտեղ նրան բաժին է ընկնում անապահով ընտանիքների դժվար սովորող դեռահասների դասարանը: Վարչակազմը և մյուս ուսուցիչները վաղուց են հրաժարվել այս երեխաներից, քանի որ «նրանք, միևնույնն է, ապագա չունեն», բայց նրանց երիտասարդ ուսուցչուհի տիկին Գրուելն այդպես չի կարծում։ Նա վերադասավորում է ուսումնական ծրագիրը, սեփական միջոցներով գնում դասագրքեր և գրենական պիտույքներ և խնդրում, որ աշակերտներն իրենց զգացողությունները գրանցեն անձնական օրագրերում: Այս գիրքն Էրինի և նրա սաների օրագրային գրառումների հավաքածուն է, որոնք իրենց օրինակով ապացուցում են, որ յուրաքանչյուր մարդու կյանքը միայն իր ձեռքերում է, և ամեն ոք կարող է պայքարել համակարգի դեմ, եթե ունի ցանկություն և մոտիվացիա:

2007 թվականին թողարկվել է վեպի էկրանացումը՝ Հիլարի Սուոնկի և Պատրիկ Դեմփսիի մասնակցությամբ։

2. Ռաքել Պալասիո․ «Հրաշք»

Ռաքել Պալացիո - Հրաշք
«Նյու Յորք Թայմսի» տարբերակով՝ վեպ-բեսթսելեր։ Երիտասարդ Ավգուստ Փուլմանն ապրում է ցանկացած հինգերորդ դասարանցու սովորական կյանքով. սիրում է համակարգչով խաղալ, գիտաֆանտաստիկա կարդալ, փորձում է լեզու գտնել իր դեռահաս ավագ քրոջ հետ: Սակայն կա մի բան, որը նրան տարբերում է իր հասակակիցներից՝ գենետիկ շեղում, որի պատճառով Ավգուստը դեմք չունի։ Այժմ, երկար տնային ուսուցումից հետո, տղան պետք է հաճախի սովորական դպրոց։ 

Վեպն այն մասին չէ, թե ինչքան «դժվար է ապրել, երբ բոլորի նման չես», այլ այն մասին, թե ինչպես կարող են պարզ բաները՝ ինչպիսիք են բարությունը, ընկերությունը, սերն ու ազնվությունը, փոխել աշխարհը և ստեղծել այդ նույն հրաշքը:

Վեպը նաև էկրանացվել է 2017 թվականին՝ Ջուլիա Ռոբերթսի, Օուեն Ուիլսոնի և Ջեյքոբ Թրամբլեի մասնակցությամբ։

3. Ջոնաթան Սաֆրան Ֆոեր․ «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ»

 Ջոնաթան Սաֆրան Ֆոեր

Պատմությունը ներկայացվում է իննամյա տղայի՝ Օսկար Շելի անունից, որի հայրը մահացել է սեպտեմբերի 11-ին՝ Երկվորյակ աշտարակների փլուզման ժամանակ։ Հոր մառանում Օսկարը գտնում է «Բլեք» գրությամբ ծրար, ինչպես նաև՝ բանալի։ Այդ հանելուկը լուծելու համար տղան փորձում է կապ հաստատել Նյու Յորքում Բլեք ազգանվամբ յուրաքանչյուր մարդու հետ։ Սա տեքստ է համերաշխության, ուրիշներին ձեռք մեկնելու կարևորության և այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կարևոր դեր խաղալ անծանոթի կյանքում, եթե համաձայնի օգնել, թեկուզև միայն խոսքով:

2012-ին ֆիլմի վերածված պատմությունն արժանացավ կինոքննադատների հակասական արձագանքներին, բայց արժանացավ «Օսկարի» երկու անվանակարգերի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմի»։

4. Մարկ Հադոն․ «Շան առեղծվածային գիշերային սպանությունը»

 Մարկ Հադոն- Շան հանելուկային գիշերային սպանություն

Մարկ Հադոնի կարճ վեպը գրված է 15-ամյա Քրիստոֆեր Բունի՝ սավանտի համախտանիշով (աուտիզմ) տղայի անունից: Քրիստոֆերն այգում գտնում է հարևանի շան դիակը, սկսում է իր սեփական հետաքննությունը և օրագիր պահում, որտեղ գրում է իր մտքերը (գրքի թողարկումից հետո շատերը համաձայնեցին, որ վեպը ճշգրիտ նկարագրում է աուտիզմով տառապող մարդու մտածելակերպը)։ Փորձելով հասնել ճշմարտության՝ Քրիստոֆերն իմանում է շատ ավելին, քան պետք է իր ընտանիքի, շրջապատի մարդկանց և ինքն իր մասին:

Գիրք այն մասին, թե ինչպես կարող է մի իրադարձությունն առաջացնել շղթայական ռեակցիա՝ գլխիվայր շուռ տալով «փոքր մարդու» կյանքը:

5. Հարփեր Լի․ «Ծաղրասարյակ սպանելը»

 Հարփեր Լի - Սպանել ծաղրող թռչնին

20-րդ դարի ամերիկյան գրականության կլասիկա՝ վեպ, որն ազդել է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ավելի քան մեկ սերնդի վրա: Վեցամյա Ջին Լուիզ Ֆինչի անխռով մանկությունը ստվերվում է դաժան անարդարությամբ՝ սևամորթ Թոմ Ռոբինսոնի դատավարությամբ, որը մեղադրվում է երիտասարդ սպիտակամորթ կնոջը բռնաբարելու մեջ: Ջինը տեսնում է, որ մեծահասակների աշխարհում ամեն ինչ այնքան էլ չի ստացվում այնպես, ինչպես պետք է, և հաճախ ոչ ոք չի կարողանում դիմակայել դրան (կամ պարզապես չի ցանկանում): 
Այս պատմությունը չհանձնվելու մասին է, նույնիսկ այն դեպքում, երբ «ամբողջ աշխարհը դեմ է քեզ», և գործն անդառնալի է թվում։ Ճշմարտության համար պետք է պայքարել մինչև վերջ, եթե դրա համար բավարար ուժ ու վճռականություն ունես։

6. Ֆենի Ֆլեգ, «Տապակած կանաչ լոլիկները «Կիսակայարան» սրճարանում»

Ֆենի Ֆլեգ- Տապակած կանաչ լոլիկները-Կանգառ սրճարանում

Ամերիկացի գրող Ֆենի Ֆլեգի հայտնի վեպն Ալաբամա նահանգի հասարակ մարդկանց կյանքի մասին է։ Տնային տնտեսուհի Էվելին Քոուչը ծերանոցում այցելում է սկեսուրին, որի հետ նրա հարաբերություններն ամենաջերմը չեն։ Մի օր նա այնտեղ հանդիպում է Նինի Թրեդգուդին՝ դժվարին ճակատագրով մի տարեց տիկնոջ: Նինիի պատմությունները մի տեսակ ելք են դառնում Էվելինի համար և լցնում նրա ներքին դատարկությունը։ 
Վեպում պատմվածքը կառուցված է անհետևողական, կարծես մենք երկխոսում ենք մի մարդու հետ, որը նստած է մեր կողքին, և լսում ենք նրա ամբողջ կյանքի պատմությունը (ձեռքի հետ ճանաչելով հետին պլանի երկրորդական կերպարների, որոնց նա հանդիպել է իր ճանապարհին)։

fastnews-ads-banner