Logo

65-ամյա Մադոննան հանդիպում է 34-ամյա բռնցքամարտիկի հետ

13:48 / 28.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

65-ամյա երգչուհին մի քանի օր առաջ բաժանվել է իր 30-ամյա սիրելիից՝ մարզիչ Ջոշ Պոպերից։ Ինսայդերները պատմել են, որ երգչուհին և նրա նախկին ընկերը լավ հարաբերությունների մեջ են մնացել։ Այժմ տեղեկություններ են հայտնվել փոփ աստղի նոր սիրեցյալի մասին։

Երգչուհու մտերիմները հայտնել են, որ նա սկսել է հանդիպել է 34-ամյա բրիտանացի բռնցքամարտիկ Ռիչարդ Ռիակփորի հետ։ Մարզիկը և երգչուհին շփվում են և աստիճանաբար ծանոթանում միմյանց հետ։ Նրանք հաճույքով են անցկացնում ազատ ժամանակը միասին։

«Ռիչարդը Մադոննայի հետ ծանոթացել է նորաձեւության աշխարհում: Նրանք ունեն ընդհանուր ընկերներ։ Նրանք հիանալի են զգում իրար հետ և զվարճանում միմյանց ընկերակցությամբ»,- մեջբերում է The Sun-ը ինսայդերին:

Բռնցքամարտիկը վերջերս ակնարկել է, որ Մադոննան հնարավոր է ներկա լինի հաջորդ ամիս Քրիս Բիլլամ-Սմիթի հետ իր առաջիկա մենամարտին:

 

fastnews-ads-banner