Logo

62-ամյա Թոմ Քրուզը երեխաներ է ուզում

19:48 / 29.07.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Insider In Touch Weekly-ն հայտնում է, որ 62-ամյա Թոմ Քրուզը ևս մեկ երեխա է ուզում, ուստի դերասանը փորձում է իրեն երիտասարդ աղջիկ գտնել և ցանկալի է՝ արագ:

«Սա պատճառներից մեկն էր, որ նա այդքան շտապում էր Էլսինա Խայրովայի հետ։ Նա ցանկանում էր անմիջապես ամուսնանալ նրա հետ ու երեխա ունենալ»,- ասել է աստղին մոտ կանգնած աղբյուրը։

Հիշեցնենք, որ Թոմ Քրուզը որոշ ժամանակ հանդիպել է Էլսինա Խայրովայի հետ։ Խոսակցություններ, որ դերասանը հարաբերությունների մեջ է լինելու ռուս աղջկա հետ, հայտնվեցին անցյալ տարեվերջին։ Սակայն նրանց սիրավեպը երկար չտեւեց:  Արդեն փետրվարին տաբլոիդները հայտնել էին, որ նրանք բաժանվել են :

Թոմ Քրուզն ունի երեք երեխա՝ դուստր Իզաբելլան և որդի Քոնորը, որին նա որդեգրել է իր նախկին կնոջ՝ Նիկոլ Քիդմանի հետ ամուսնության ժամանակ։ Նա նաև ամուսնացած էր Քեթի Հոլմսի հետ։ Իրենց հարաբերություններում նրանք դուստր են ունեցել՝ Սուրին, ում հետ դերասանը լավագույն հարաբերությունները չունի ։

fastnews-ads-banner