Logo

61-ամյա Թոմ Քրուզը բաժանվել է 36-ամյա ռուս ընկերուհուց

18:55 / 22.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

The Sun-ը հայտել է Թոմ Քրուզի ռուս սիրեցյալից բաժանվելու մասին: Դերասանի սիրավեպը Պետդումայի նախկին պատգամավորի դստեր հետ մոտ երկու ամիս է տևել:

The Daily Mail-ը հայտնել է Թոմ Քրուզի և Էլսինա Խայրովայի հարաբերությունների մասին 2023 թվականի դեկտեմբերին՝ վկայակոչելով աղբյուրին ։ Հրատարակության զրուցակիցն այնուհետ պատմել է, որ նրանք միասին են հայտնվել Լոնդոնում երեկույթի ժամանակ։ Սակայն համատեղ լուսանկարներ չեն հրապարակվել։ Միևնույն ժամանակ, Պետդումայի նախկին պատգամավոր Ռինատ Խայրովը հերքել է իր դստեր՝ Կրուզի հետ ունեցած սիրավեպի մասին տեղեկությունը։ Նախկին պատգամավորը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ դա անհեթեթություն է և «վճարովի կեղտ»:

Էլսինա Խայրովան «Եդինայա Ռոսիա»-ից Պետդումայի նախկին պատգամավոր Ռինատ Խայրովի դուստրն է և ադամանդագործ ռուսաստանցի գործարար Դմիտրի Ցվետկովի նախկին կինը։ Ցվետկովն ու Խայրովան ամուսնալուծության հայց են ներկայացրել 2021 թվականի մայիսին:  Ցվետկովը, հայտարարել է, որ ամուսնալուծության գործընթացը տևել է երեք տարի և արժեցել է 150 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Թոմ Քրուզն ամուսնացած է եղել երեք անգամ։ Նրա առաջին ընտրյալը դերասանուհի Միմի Ռոջերսն էր: Ամուսնալուծությունից հետո դերասանն ամուսնացավ Նիկոլ Քիդմանի հետ 1990 թվականին։ Այս ամուսնությունից նա ունի երկու որդեգրված երեխա, իսկ հարաբերությունները տեւել են մինչեւ 2001 թվականը։ Երրորդ կինը դերասանուհի Քեթի Հոլմսն էր. նրանք դուստր ունեն՝ Սուրին: Քրուզը և Հոլմսը ամուսնալուծվել են 2012 թվականին։

fastnews-ads-banner