Եթե ուզում եք մտածել կյանքի, դրա իմաստի մասին և ամեն ինչին նայել նոր տեսանկյունից, ապա նման մտքեր առաջացնելու լավագույն միջոցը հոգևոր ֆիլմեր դիտելն է, որտեղ գլխավոր հերոսները կասկածի տակ են դնում գոյության իմաստը:
1. Դեպի վայրի բնություն / Into the Wild
ռեժ.՝ Շոն Փեն
Emory քոլեջն ավարտելուց հետո քոլեջի առաջատար ուսանողներից, մարզիկներից մեկը՝ Քրիստոֆեր ՄաքՔենդլեսը, թողնում է իր ամբողջ ունեցվածքը, ուսման ընթացքում կուտակած 24 000 դոլարը նվիրաբերում բարեգործական հիմնադրամին և ավտոստոպով գնում Ալյասկա՝ ձուլվելու վայրի բնությանը: Ճանապարհին Քրիստոֆերը հանդիպում է տարբեր մարդկանց, որոնք այս կամ այն կերպ ազդեցություն են ունենում նրա կյանքի վրա։
2. Հսկա մեխանիկական մարդը / The Giant Mechanical Man
ռեժ.՝ Լի Քըրք
Սա երկու վտարանդիների մասին ֆիլմ է: Նրանցից մեկը թերագնահատված փողոցային արտիստ է, որը հանդես է գալիս մարդ-արձան ժանրում: Երկրորդը կյանքում իրեն չգտած աղջիկ է, որի կրտսեր քույրն ամեն կերպ փորձում է դասավորել նրա անձնական կյանքը։ Նրանց փող է պետք, և պատահականորեն աշխատանք են գտնում նույն կենդանաբանական այգում...
3. Երկխոսություն իմ այգեպանի հետ / Dialogue avec mon jardinier
ռեժ.՝ Ժան Բեկեր
Փարիզի բուռն կյանքից հոգնած՝ միջին տարիքի արվեստագետը որոշում է վերադառնալ Ֆրանսիայի կենտրոնում գտնվող իր մանկության տունը։ Տունը շրջապատված է հսկայական այգով, և, չունենալով դրանով զբաղվելու ոչ ցանկություն, ոչ ժամանակ, արվեստագետն աշխատանքի հայտարարություն է տեղադրում տեղական թերթում։ Առաջին հայտնված մարդը՝ թոշակառու երկաթուղայինը, ստանում է այգեպանի ցանկալի պաշտոնը, բայց շուտով պարզվում է, որ երկու գլխավոր հերոսներն էլ ծանոթ են. շատ տարիներ առաջ նրանք հաճախել են նույն քաղաքային դպրոցը…
4. Սա շատ զվարճալի պատմություն է / It's Kind of a Funny Story
ռեժ.՝ Աննա Բոդեն, Ռայան Ֆլեք
16-ամյա Քրեյգը դեռահասության ճգնաժամ է ապրում և փորձում է օգնություն գտնել հոգեբուժարանում։ Այնտեղ նա պատահաբար հայտնվում է մեծահասակների բաժանմունքում, և հիվանդներից մեկը շուտով դառնում է Քրեյգի խորհրդատուն։ Երիտասարդը սիրահարվում է հիվանդներից մեկին՝ իր հասակակից Նոելին։ Ընդամենը հինգ օրվա ընթացքում Քրեյգը շատ բան կսովորի կյանքի, ընկերության, սիրո և մեծանալու դժվարությունների մասին:
5. Detachment
ռեժ.՝ Թոնի Քեյ
Հենրի Բարթը փոխարինող ուսուցիչ է, որը մեկ այլ՝ ժամանակավոր աշխատանք է ստանում: Այս անգամ նա պետք է անգլերեն և գրականություն դասավանդի «անապահով» դպրոցում, որտեղ դասախոսների հասցեին անպարկեշտ խոսքերն ու վիրավորանքները սովորական են։ Այս դպրոցի կյանքի կարճ ժամանակաշրջանի մասին պատմությունն ուղեկցվում է ինքնատիպ երկխոսություններով, որոնց ժամանակ Բարտը խոսում է երախտագիտության բացակայության և թյուրըմբռնման մասին, որոնց բախվում են ուսուցիչներն առօրյա կյանքում։