56-ամյա Լորեն Սանչեսը «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում բացահայտել է, որ շատ է սիրում երեխաներին և ցանկանում է իր միլիարդատեր ամուսնուց՝ Ջեֆ Բեզոսից, երեխա ունենալ.
«Ես վաղը ևս մեկ երեխա կունենայի»,-ասել է նա:
Այս խոստովանությունից հետո Լորենի ներկայացուցիչը նույնիսկ ստիպված էր զանգահարել թերթի լրագրողին և պարզաբանել, որ Սանչեսը հղի չէ։
Լորենը որևէ մանրամասնություն չի հայտնել, ուստի անհայտ է՝ արդյոք նա պլանավորում է երեխային ինքնուրույն լույս աշխարհ բերել, թե՞ օգտվել փոխնակ մայրության ծառայությունից։
Լորենը երեք երեխա ունի նախորդ ամուսնություններից. Նիկկոն՝ ֆուտբոլիստ Թոնի Գոնսալեսից և Էմման ու Էվանը՝ ձեռնարկատեր Պատրիկ Ուայթսելից: Ջեֆ Բեզոսն ունի չորս երեխա, որոնց անունները գաղտնի են։
Հիշեցնենք, որ 250 միլիարդ դոլար կարողություն ունեցող ձեռնարկատեր Ջեֆ Բեզոսի և հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի սիրավեպը հանրայնացվել է 2019 թվականին:
2025 թվականին զույգի շքեղ հարսանիը տեղի է ունեցել Վենետիկում, որին ներկա էին բազում ազդեցիկ մարդիկ՝ Բիլ Գեյթսը, Իվանկա Թրամփը և Ջարեդ Քուշները, Լեոնարդո ԴիԿապրիոն իր սիրելի Վիտորիա Չերետիի հետ, Քարդաշյան-Ջեներ ընտանիքը և այլք:

Հարսանիքից հետո Լորենը թողել է հեռուստատեսային լրագրողի իր կարիերան և այժմ աշխատում է Բեզոսի հիմնադրամում: Նա ամուսնու անունից, որոշում է, թե որ բնապահպանական նախաձեռնությունները կարող են բարելավել շրջակա միջավայրը:



