Logo

50 Cent-ի նախկին ընկերուհին ռեփերին մեղադրում է բռնաբարության մեջ

16:40 / 01.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռեփ-արտիստ 50 Cent-ի (իսկական անունը՝ Քերթիս Ջեքսոն) նախկին սիրեկանը ՝ նրա որդու՝ մոդել Դաֆնի Ջոյի մայրը, մեղադրել է արտիստին բռնաբարության մեջ։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր օգտահաշվում:

Մեղադրանքներին արձագանքել է արտիստի ներկայացուցիչը: Հաղորդագրության մեջ 50 Cent-ը Ջոյի խոսքերն անվանել է սուտ, ինչպես նաև նշել է, որ աղջիկն այսկերպ ձգտում է իրենց ընդհանուր որդու միանձնյա խնամակալությանը հասնելուն:

Instgarm-ի իր աքաունթում երաժիշտը նաև հայտնել է, որ մոդելը  նման հայտարարություններով ձգտում է մտերմանալ իր հետ՝ ևս մեկ երեխա ունենալու ակնկալիքով։

 

 
fastnews-ads-banner