Logo

40-ամյա Եկատերինա Վառնավան փոխել է իր կերպարը՝ մազերը ներկելով ավելի մուգ գույնով

13:17 / 29.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null
40-ամյա դերասանուհի և հաղորդավարուհի Եկատերինա Վառնավան փոխել է իր կերպարը։ Նա  ներկել է մազերն ավելի մուգ երանգով և երկարացրել։

Իր կերպարանափոխության արդյունքներով կիսվել է սոցիալական ցանցերում և շնորհակալություն հայտնել մասնագետներին՝ գրելով. «Շնորհակալություն, իմ փերիներ»։

Համացանցի օգտատերերը գովաբանել են արտիստուհու արտաքինը՝ եզրակացնելով, որ նա շատ ավելի լավ տեսք ունի իր նոր մազերի գույնով. «Պարզապես Հոլիվուդյան դիվա», «Գույնը անկասկած քոնն է», «Վա՜յ, շատ ավելի լավ է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում տեղի էր ունեցել Եկատերինա Վառնավայի և Արսեն Գրիգորյանի մասնակցությամբ բացառիկ կաբարե-շոուի՝ «Dram Queen»-ի երևանյան պրեմիերան: 

 

fastnews-ads-banner