Հուլիսի 25-ին Լուսինե Թովմասյանը նշում է 38-րդ տարեդարձը: Հաղորդավարուհի, մոդելը ինստագրամում հրապարակել է տոնական օրվա տեսանյութը: Հոլովակում Լուսինեն փչում է տորթի մոմերը, ապա նրան գրկում և շնորհավորում են ամուսինն ու երեխաները: «Ես 38 տարեկան եմ և աներևակայելի երջանիկ եմ», - տեսանյութին կից գրել է Լուսինեն:

