Logo

«33-ը խորհրդանշական թիվ է՝ ցավի ու մաքառումի, ուժեղանալու և զորանալու». Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը՝ Հայոց բանակի օրվա առթիվ

19:18 / 28.01.2025Լուրեր
null

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: 1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Տոնի առիթով գրառում է կատարել Նազենի Հովհաննիսյանը: «Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը պետք է նշի Բանակի օրը, ՀՀ ԶՈւ 33-րդ տարեդարձը։ 
1992թ. այս օրն ընդունվեց ՀՀ պաշտպանության նախարարության մասին հրամանագիրը, ՀՀ տոնացույցում հունվարի 28-ը ներառվեց 2001 թվականի հունվարի 6-ից: 
33-ը խորհրդանշական թիվ է: Ցավի ու մաքառումի, անսպառ սիրո ու ներումի: Ուժեղանալու, զորանալու թիվ է: Հայկական պետականության ու հայի գոյության երաշխավորը մեծապես եղել է բանակը, անկանոնից մինչև նոր ձևավորվող, ամուր կանոնավորից մինչև կամավոր: Բանակն ինձ համար նաև յուրաքանչյուրիս՝ հակահարված տալու և իր տեղում, իր՜ ոլորտում հաստատուն մնալն է: 
Մեր բանակը տարիների ընթացքում շատ բան տեսավ՝ հաղթանակած պատերազմից, Արցախի ազատագրումից մինչև պարտություն ու անկում, Արցախի կորուստ ու արժանապատվության ոտնահարում՝ իր իսկ ղեկավարից: Բայց ինձ համար նա միևնույն է ԱՄԵՆՈւԺԵՂ ՈՂՆԱՇԱՐՆ Է իմ Երկրի, ամենացավալի ձևով ՄԱՏՆՎԱԾԸ, բայցև ամենատոկուն մնացածը, որովհետև երբեք էլ չհանձնվեց: 
Ու թող որոշ անհայրենիք ու անծագում անհատների մտածված մատնությունն ու անմիտ թուլությունը ԵՐԲԵՔ ՉՍՏՎԵՐԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ուժն ու կարևորությունը: 
Ու հա, որքան էլ դառը լինի, մենք պիտի պահենք ու ուժ տանք իրար, գիտակցենք, որ մեր Բանակը մենք բոլորս ենք, նրանց հետո ոգևորվող, նրանց ուժով մեզ պինդ զգացող, ու Նրանց շնորհիվ սահմանը ( անգամ լղոզված ու հանձնվող) պահող և  տունը պահպանող, անգամ, երբ դիվանագիտական սեղաններին մեզ մանրում են ու հանձնում: 
Իմ Բանակը այս նկարում է նաև. մանկուց ազգայինի ներարկմամբ, անձնազոհության պատրաստ, բայց խելքի և ուժի՜ դիտանկյունից, ոչ՝ անզորության: Ինձ համար Բանակը սպասող ՄԱՅՐԵՐՆ ԵՆ, որդուն ժպիտով կամ լացը զսպած բանակ տանող Հայրերը, նրանց սպասող դեռատի աղջիկներն ու նրանցով միշտ հետաքրքրվող անծանոթ քաղաքացին: Արդեն շատ երկարեց գիրս. սա էլ ասեմ ու վերջ: 
Կա՞ Հայկական բանակ, ՀՀ զինված ուժեր՝ Գեներալից մինչև զինվոր, կլինի՛ Հայկական Պետություն, Հայաստան ու մի օր էլ Արցախ: Մնացած բոլոր ուղիները... չգոյության ճամփա են: 
Շնորհավոր տոնդ՝ ԲԱՆԱԿ ՋԱՆ, թող 33-րդ տարում փորձության ծանր գավը (գավաթը) անցնի քո կողքով, որ էսքան հարվածներից հետո կարողանաս ամրանալ ու նորից փառահեղ ուղի կերտել՝ ՀԱՂԹԱԿԱՆ ուղի», - գրել է դերասանուհին:

fastnews-ads-banner