Logo

30 հետաքրքիր միտք Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպից

22:39 / 09.09.2024Լուրեր
null

Ոչ ոք գոհ չէ իր դրությունից, բայց ամեն ոք գոհ է իր խելքից:

Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի:

Կրոնը սանձ է միայն ազգաբնակչության բարբարոս մասի համար:

Ինչի՛ համար են հանդերձյալ աշխարհի մասին եղած այս բոլոր սարսափելի ու փքուն խոսքերը, երբ կարելի է այս աշխարհում էլ ապրել շատ ուրախ:

Ինչպես հաճախ պատահում է գործունեության տարբեր ասպարեզներ ընտրած մարդկանց միջև, նրանցից յուրաքանչյուրը թեև դատողությամբ արդարացնում է մյուսի գործուենությունը, բայց իր հոգում արհամարհում է այն: Յուրաքանչյուրին թվում է, թե իսկական կյանքն այն է, որ վարում է ինքը, իսկ այն կյանքը, որ վարում է իր բարեկամը, ցնորք է միայն:

…Իր հուսահատությունն առաջանում էր իր երևակայությունից…

- Չեմ կարող: Անընդունակ եմ:
- Անընդունակ չես, այլ այնպես չես նայում գործին:

Յուրաքանչյուր աղջիկ պարծենում է իրեն արված առաջարկությամբ. Ստեպան Արկաադևիչ

Ներիր ինձ՝ ո՛չ ըստ իմ արժանիքների, այլ քո ողորմածությամբ. Կոնստանտին Լևին

Կինն այն պտուտակն է, որի վրա պտտվում է ամեն ինչ. Ստեպան Արկաադևիչ

Դու գիտես, որ կապիտալը ճնշում է աշխատավորին,- աշխատավորները մեզ մոտ, մուժիկները, կրում են աշխատանքի ամբողջ ծանրությունը և դրված են այնպիսի պայմանների մեջ, որ ինչքան էլ աշխատելու լինեն, չեն կարող դուրս գալ իրենց անասնական կացությունից: Աշխատավարձի տված ամբողջ օգուտը, որով նրանք կարող էին բարելավել իրենց դրությունը, ստեղծել իրենց համար ազատ ժամանակ ու դրա հետևանքով ձեռք բերել կրթություն, խլում են նրանցից կապիտալիստները: Եվ այնպես է կազմվել հասարակությունը, որ ինչքան ավելի աշխատեն նրանք, այնքան ավելի պիտի հարստանան վաճառականները, հողատերերը, իսկ բանվորները միշտ էլ կմնան անասուն: Եվ այդ կարգը պետք է փոխել: - Նիկոլայ Լևին

Հյուրատեղում լավ է, բայց տանն ավելի լավ է. Նիկոլայ Լևին

Լևինը հազիվ էր հիշում իր մորը: Մոր մասին հասկացողությունը նրա համար նվիրական հիշողություն էր, և իր ապագա կինը պետք է նրա երևակայության մեջ լիներ կնոջ այն սքանչելի, սրբազան իդեալի կրկնությունը, ինչպիսին էր իր մայրը: Սերը դեպի կինը նա ո՛չ միայն չէր կարողանում պատկերացնել առանց ամուսնության, այլև նախ պատկերացնում էր ընտանիքը, իսկ հետո միայն այն կնոջը, որը կտար նրան ընտանիք: Այդ պատճառով ամուսնության մասին նրա հասկացողությունները նման չէին իր ծանոթներից մեծամասնության հասկացողություններին, որոնց համար ամուսնությունն ընդհանուր կենցաղային բազմաթիվ գործերից մեկն էր. Լևինի համար դա կյանքի գլխավոր գործն էր, որից կախված էր նրա ամբողջ երջանկությունը:

Միայն թե մարդս առողջ լինի և խիղճը՝ մաքուր. Ագաֆիա Միխայլովնա

Մի՞թե չգիտեք, որ ամբողջ կյանքս ինձ համար Դուք եք, բայց ես Ձեզ հանգիստ տալ չեմ կարող, ինքս էլ հանգիստ չունեմ: Ես ինձ ամբողջովին, իմ սերը… կտամ: Ես չեմ կարող մտածել Ձեր մասին և իմ մասին զատ-զատ: Ինձ համար Դուք և ես մեկ ենք: Եվ ես առջևում չեմ տեսնում հանգստի հնարավորություն ոչ ինձ համար, ոչ էլ Ձեզ համար: Ես տեսնում եմ հուսահատության, դժբախտության հնարավորություն… կամ տեսնում եմ երջանկության հնարավորություն, այն էլ ինչպիսի՜ երջանկության: Մի՞թե հնարավոր չէ երջանկությունը...

Ես ու նա պետք է թողնենք ամեն ինչ և հեռանանք մի տեղ մեր սիրո հետ միասին:

Սեր… ես հենց այն պատճառով չեմ սիրում այդ բառը, որովհետև ինձ համար այն չափազանց շատ բան է նշանակում, անհամեմատ ավելի շատ, քան դուք կարող եք հասկանալ:

Չկան այնպիսի պայմաններ, որոնց մարդը չկարողանա վարժվել, մանավանդ, երբ նա տեսնում է, որ իրեն շրջապատող բոլոր մարդիկ ապրում են հենց այդպես:

Հարգանքը հնարել են նրա համար, որպեսզի թաքցնեն այն դատարկ տեղը, որտեղ պետք է լինի սերը:

Անվախճան ժամանակի մեջ, նյութի անսահմանության մեջ, անհուն տարածության մեջ աչքի է ընկնում մի պղպջակ-օրգանիզմ, և այդ պղպջակը մի պահ կդիմանա ու կպայթի, և այդ պղպջակը ես եմ:

Նրա համար աշխարհի բոլոր աղջիկները բաժանվում են երկու տեսակի. մի տեսակը աշխարհի բոլոր աղջիկներն էին, բացի նրանից, և այդ աղջիկներն ունեն մարդկային բոլոր թուլությունները, և շատ սովորական աղջիկներ են. մյուս տեսակը նա է մենակ, որ չունի ո'չ մի թուլություն և բարձր է ամեն մարդկայինից:

Լինում է այնպիսի ժամանակ, երբ ամբողջ ամիսը հիսուն կոպեկով կտաս, երբեմն էլ կես ժամը ոչ մի գումարով չես զիջի:

Ես այլ կերպ չեմ կարող ապրել՝ եթե ոչ սրտիս թելադրանքով, մինչդեռ դուք ապրում եք կանոններով:

Որքան գլուխ՝ այնքան խելք, որքան սիրտ` այնքան էլ սիրո տեսակ...

Կինը, գիտե՞ս ինչ, այնպիսի մի բան է, որ ինչքան էլ ուսումնասիրես նրան, միշտ բոլորովին նոր բան կգտնես նրա մեջ:

Մեր բոլոր գործողությունների շարժիչ ուժը անհատական երջանկությունն է:

Մարդ, ճանաչելով միայն իր կնոջը, որին սիրում է, ավելի լավ է ճանաչում բոլոր կանանց, քան եթե եղած լիներ հազարավորների հետ:

Աստված ում ուզում է կործանել,զրկում է բանականությունից:

Կասկածները հատուկ են մարդկային թուլությանը:

Եթե բարությունն ունի դրդապատճառ, նա այլևս բարություն չէ, եթե նա ունի հետևանք, վարձատրություն, այլևս բարություն չէ:

fastnews-ads-banner