Logo

2026-ին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը» կանցկացվի Հայաստանում

20:45 / 21.10.2024Լուրեր
null

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում են, որ 2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում։ «Մեզ համար մեծ պատիվ է «Եվրատեսիլի» հենց այս ձևաչափը՝ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը», հյուրընկալել Հայաստանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը ջանք չեն խնայելու, որպեսզի 2026 թվականին Հայաստանը դառնա դասական երաժշտության կենտրոն: Սիրով կսպասենք շնորհալի պատանի երաժիշտներին մեր երկրում», - նշել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ անգամ մասնակցել ենք 12 տարի անց՝ 2024 թվականին: Մեր երկիրը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։  
 

fastnews-ads-banner