Logo

«20 20-ի Հրեշտակները». Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասնակից բժիշկների մասին (տեսանյութ)

16:48 / 14.09.2024Լուրեր
null

Ջիվան Ավետիսյանը ֆիլմ է նկարահանում 44-օրյա պատերազմի մասնակից բժիշկների մասին: Կինոնկարը կոչվում է «20 20-ի Հրեշտակները»: «Սա ուղղակի ֆիլմ չէ: Սա մեծ երախտիքի ու մեծարանքի խոսքն է բժիշկներին: Այս ֆիլմով մենք անկեղծ շնորհակալություն ենք հայտնում նրանց: Յուրաքանչյուր բժիշկ արժանի է, որպեսզի առանձին ֆիլմով հիշեն իր պատմությունը: Մեր նպատակն է «20 20-ի Հրեշտակները» ֆիլմով ընդգծել բժշկի նշանակալի դերը հատկապես պատերազմական շրջանում։ Մեր պատմության հերոսները շատ ու շատ բժիշկներ են, իսկ սցենարը գրել ենք նրանց հետ տեղի ունեցած դեպքերի հիման վրա», - նշել է Ավետիսյանը: 

Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը հիմնված է Սփյուռքի, Հայաստանի և Արցախի ավելի քան 40 բժշկի հիշողությունների և անձնական պատմությունների վրա, ովքեր մասնակցելով 44-օրյա պատերազմին՝ փրկել են հարյուրավոր կյանքեր։

Այս ընթացքում Ավետիսյանը հանդիպում է դերասանական կազմի և պատերազմի մասնակից բժիշկների հետ: Նաև իր թիմով շրջում է Հայաստանի տարբեր մարզերով՝ նկարահանումների տեղանքի ընտրության նպատակով:

fastnews-ads-banner