Երկու բյութի-հոդված և ես այլևս իմ պարտքն եմ համարում կիսվել բոլոր այն բաղադրատոմսերով, որոնք փորձել եմ, և որոնք իսկապես արդյունավետ են։ Դե ինչ, խնամենք մեզ, հոգ տանենք մեր մասին. չէ՞ որ տնական դիմակներ պատրաստելու պրոցեսը բոլոր շանսերն ունի՝ դառնալու երեկոյան հաճելի ու սիրուն ծես։
Մաքրում ենք դեմքը
Սկզբի համար լվանում ենք դեմքը տաք ջրով և յուղազերծում լոսյոնով, ես նախընտրում եմ «BNATUR» հայկական բրենդը։

Անցնենք դիմակին. մեզ անհրաժեշտ են՝

-
կերակրի սոդա – մեկ ճաշի գդալ

-
տնական մեղր-մեկ ճաշի գդալ

-
դեմքի խոնավեցնող քսուկ-մեկ ճաշի գդալ

Խառնել բոլոր բաղադրիչները՝ ստանալով միասեռ զանգված։
Մատներով տարածել դեմքին ու թողնել 10-15 րոպե։

Լվանալ դեմքը գոլ ջրով և անցնել հաջորդ՝ սնուցող դիմակին։
Մաշկը սնուցելու համար մեզ անհրաժեշտ է՝
-
ավոկադո

-
հալվե, առավել հայտնի, որպես՝ ալոե

Հարկավոր է քամել հալվեն և քերել ավոկադո՝ ստանալով հետևյալը։

Նախ դեմքին տարածել ալոյեի հյութը, այնուհետև քսել քերած ավոկադոն։
Թողնել կրկին 10-15 րոպե և լվանալ գոլ ջրով։
Տես նաև՝

