Logo

17 տարի անց Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին կվերամիավորվեն «Օուշենի 14 ընկերները» ֆիլմում

12:03 / 09.09.2024Լուրեր
null

2007 թվականին «Օուշենի 13 ընկերները» քրեական կատակերգությունում նկարահանվելուց հետո Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին կվերամիավորվեն արդեն «Օուշենի 14 ընկերները» ֆիլմում: Ըստ «Deadline»-ի՝ դերասան ընկերներն այժմ համոզում են Էդվարդ Բերգերին ստորագրել ֆիլմի ռեժիսորը դառնալու պայմնագիրը: Աղբյուրը ենթադրում է, որ ֆրանշիզայի մյուս ներկայացուցիչները կարող են լինել Մեթ Դեյմոնը, Ջուլիա Ռոբերթսը և Քեյսի Աֆլեքը: «Ես և Ջորջը մտածում էինք, որ պետք է լավ պատճառ լինի վերամիավորման համար: Երկուսիս կարծիքով ամենահարմար տարբերակն այս ֆիլմն է: Բայց պետք է խոստովանեմ, որ տարիքի հետ ինձ համար շատ կարևոր է դարձել աշխատել այն մարդկանց հետ, որոնց հետ նկարահանվելիս իսկապես հաճույք եմ ստանում», - «BBC»-ի հետ զրույցում անկեղծացել է Փիթը:

fastnews-ads-banner