Logo

13 կին Ժերար Դեպարդիեին մեղադրել է սեռական ոտնձգությունների համար

11:45 / 13.04.2023Դերասաններ
null

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, մեղադրվել է սեռական ոտնձգության համար, հայտնում է Mediapart-ը։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տասներեք կին 2004-2022 թվականներին բախվել են դերասանի կողմից սեռական բնույթի տարբեր ոտնձգությունների։ Նշվում է, որ ոչ բոլոր աղջիկներն են կարողացել այդ մասին հայտարարել՝ ներկայանալով իրենց իսկական անունով, քանի որ վախեցել են իրենց հետագա ճակատագրից։ Ենթադրյալ տուժածներից մեկը հայտնել է, որ դերասանը բռնության է ենթարկել իրեն հենց նկարահանող խմբի աչքի առաջ։

Նշվում է նաև, որ նման միջադեպեր տեղի են ունեցել 11 ֆիլմերի նկարահանման հրապարակում, որտեղ դերասանն աշխատել է։

Դերասանը հրաժարվել է մեկնաբանություններից։ Սակայն նրա փաստաբանները հերքում են բոլոր մեղադրանքները. «Դեպարդիեն մտադիր չէ պատասխանել մեղադրանքներին, որոնցում միախառնված են տարբեր թեմաներ, իսկ որոշները վերաբերում են միայն ինչ-որ մեկի բարոյական դատողություններին»։

2018 թվականին դերասանն արդեն մեղադրվել է սեռական ոտնձգությունների համար։ Այդ ժամանակ մեղադրանք էր հնչեցրել սկսնակ դերասանուհի Շառլոտ Առնոն։ Ստուգումներից հետո քննիչները բավարար հիմքեր չեն գտել մեղադրանք առաջադրելու համար։

fastnews-ads-banner