«Գոյ» թատրոնը հանդիսատեսին կոչ է արել միանալ պայքարին՝ փոխելու ներկա վիճակը: Թատրոնի անձնակազմը պահանջում է բացել «ԳՈՅ»-ի դռները, որպեսզի արվեստը նորից ծնվի։ ««ԳՈՅ» թատրոնի դռների փակ լինելը լռեցրել է բազում բեմական ձայներ, փակել բազում մշակութային հնարավորություններ։
- Այս տարի 115 ներկայացում չի կայացել, որը պետք է դիտեր 9775 հանդիսատես։
- 3 առաջնախաղ, որն այդպես էլ չկայացավ՝ զրկելով հանդիսատեսին նոր արվեստից։
- Միջազգային փառատոններում մեր մշակույթը ներկայացնելու բոլոր ծրագրերը դադարեցվեցին։
Ինչ է սա նշանակում:
Հազարավոր հանդիսատես կորցրեց իր մշակութային մերձեցման հնարավորությունը, իսկ դերասանները՝ իրենց կյանքի սիրելի գործը շարունակելու հնարավորությունը»,- ասված է հայտարարությունում։