Logo

«110 տարի է անցել, թուրքն իր ձեռագիրը չի փոխել»․ Գոռ Վարդանյան

22:45 / 24.04.2025Լուրեր
null

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել և Ծիծեռնակաբերդ է այցելել Գոռ Վարդանյանը։ «Մեր սերունդներին փոքր տարիքից սերմանում ենք, որ այս օրը հիշեն։ Ապրիլի 24-ը հայ ազգի համար պետք է լինի միասնականության օր։ Չպետք է մոռացվեն մեր նախնիների տանջանքները։ Չպետք է մոռացվեն այն մարդիկ, որոնց կոտորել են։ Այս ամենից առաջին հերթին մենք պետք է դաս քաղենք։ Պետք է մեր միասնականությամբ հզորանանք, որպեսզի այլևս նման դեպք չկատարվի մեր ազգի հետ։ 110 տարի է անցել, թուրքն իր ձեռագիրը չի փոխել։ Թուրքը մնում է թուրք այնքան ժամանակ, մինչև ընդունեն Հայոց ցեղասպանությունը, փոխհատուցեն և ներողություն խնդրեն», - «ArmLur TV»-ի հետ զրույցում նշել է դերասանը։

fastnews-ads-banner