Logo

10 ամենաազդեցիկ ֆիլմերը կլիմայական աղետների մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:05 / 14.04.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սպառնալիքներ տիեզերքից, ցունամիներ, տորնադոներ, կլիմայական ապոկալիպսիս. ամեն տարի կինոարդյունաբերությունը կինոդիտողին ֆիլմեր է առաջարկում Երկրի կամ նրա որոշ մասերի ոչնչացման թեմայով:

Ստորև ձեզ ենք առաջարկում աղետների մասին լավագույն ֆիլմերի ցանկը, որոնցից շատերը հիմնված են իրական դեպքերի վրա․

1. Լուսնի անկումը, 2022

Ֆանտաստիկ մարտաֆիլմի սյուժեն տեղի է ունենում տիեզերքում, որտեղ Երկրի բնական արբանյակը, անհայտ պատճառով, դուրս է եկել ուղեծրից։ Տարիներ առաջ տիեզերագնաց Բրայանը Լուսնի մակերևույթին բախվում է տարօրինակ արարածի, որը սպանում է նրա գործընկերոջը։ ՆԱՍԱ-ի աշխատակիցներից ոչ մեկը չի հավատում տարօրինակ պատմությանը, տղամարդը կորցնում է աշխատանքը, իսկ այժմ հնարավորություն ունի ոչնչացնելու վերերկրային արարածին։

2. Այրվող ծովը, 2021

Աղետի մասին եվրոպական ֆիլմը ցնցող դրամա է վտանգավոր պայմաններում մարդկանց փրկելու և բնության մեջ մարդկային կործանարար գործունեության մասին: Հյուսիսային ծովում նավթի արդյունահանումը հանգեցրել է հատակին ճաքերի առաջացմանը, իսկ ողբերգությանն ընդամենը մի քանի ժամ է մնացել։ Սողանքների առաջացման պահից մինչև նավթային հարթակում առաջին պայթյունները կարճ ժամանակ է անցնում, և մարդիկ հայտնվում են հրե օղակի մեջ։

3. Երկրի վրեժը, 2021

Չինաստանի գեղատեսիլ լեռները դարձել են երկաթուղու համար թունելի լայնածավալ կառուցման օբյեկտ, սակայն բնության ստեղծածին միջամտելը հանգեցնում է աղետի։ Հսկայական սողանքը մարդկանց աչքի առաջ փոքր քաղաքը վերածում է ավերակների, ուստի մասնագետներին շտապ անհրաժեշտ է գտնել ավերածությունները կասեցնելու միջոց։ Ինժեներ Իչժոուն ծեր հոր հետ հայտնվում է թակարդում, և տարիների տարաձայնություններն աննշան են թվում բնության ուժի առաջ:

4. Գրենլանդիա, 2020

Գիսաստղի բեկորները սպառնում են ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը: Ամերիկյան ընտանիքն «ընտրյալների» թվում է, որոնց համար տեղ կա անվտանգ բունկերում։ Չկարողանալով տարհանվել բոլորի հետ՝ նրանք ստիպված կլինեն իրենց վտանգավոր ճանապարհորդությունը կատարել դեպի Գրենլանդիա: Համընդհանուր խուճապի ֆոնին իրական դրամաներ են հյուսվում, իսկ վախեցած մարդիկ սկսում են կորցնել իրենց մարդկային տեսքը։ Ջերարդ Բաթլերի մասնակցությամբ նոր ֆիլմը դարձել է աղետի մասին 2020 թվականի լավագույն ֆիլմը։

5. Թունել. Վտանգավոր է կյանքի համար, 2019

Նորվեգական այս ֆիլմն էկրան է բարձրացել 2019 թվականին։ Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են սկանդինավյան բնապատկերների ֆոնին։ Փոքր քաղաքը պատրաստվում է Սուրբ Ծննդյան տոնակատարությանը, ուրախ մարդիկ գնում են նվերներ և զարդարանքներ: Շատերի ճանապարհն անցնում է թունելով, որում անհեթեթ վթարի պատճառով ուժեղ հրդեհ է բռնկվում։ Փրկարարների աշխատանքը բարդանում է ձնաբքի պատճառով. քանիսի՞ն կհաջողվի դուրս գալ թակարդից։

6. Թափառող Երկիր, 2019

Բնական կատակլիզմների և գլոբալ աղետների մասին լավագույն ֆիլմերի ցանկը շարունակում է 2019 թվականի չինական գիտաֆանտաստիկ ֆիլմը։ Փորձելով փոխարինող գտնել մարող Արեգակին՝ մարդկությունը հսկայական շարժիչների օգնությամբ դուրս է բերում Երկիրն ուղեծրից։ Բայց մոլորակի հետագիծը փոխելը հանգեցնում է է՛լ ավելի աղետալի հետևանքների։ Չինական կինեմատոգրաֆի ամենաեկամտաբեր ֆիլմը դարձել է դրամարկղային հիթ՝ վաստակելով իր բյուջեից 10 անգամ շատ գումար։

7. Բեկում, 2018

Նորվեգական հայտնի «Ալիք» թրիլլերի շարունակությունը: Գլխավոր դերում կրկին Քրիստոֆեր Յոներն է։ Այս անգամ Քրիստիանն ընկճախտի մեջ է՝ նա «վատ» հայր է, բայց եղանակային աղետների և կատակլիզմների հիանալի կանխատեսող։ Օսլոյում մի շարք ցնցումներ, երկնաքերերը քանդվում են թղթե տների պես: Կարո՞ղ է նախկին երկրաբանը երեխաներին դուրս բերել քաոսից:

Համեմատաբար փոքր բյուջեով նորվեգացիները կարողացել են նկարահանել աղետի մասին վերջին տարիների լավագույն ֆիլմերից մեկը, որն արժե դիտել։

8. Սպիտակ, 2018

Իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմը պատմում է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետի մասին։ Սյուժեի կենտրոնում մի մարդ է, որը եկել է միանալու իր ընտանիքին և ստիպված է փրկել իր հարազատներին ավերիչ բնական աղետից հետո ստեղծված քաոսի մեջ: Ֆիլմը, որից հնարավոր չէ կտրվել, հավասարակշռվում է աղետի և դրամայի եզրին, որտեղ մահացու վտանգը ոչ միայն բուն երկրաշարժի, այլև դրա հետևանքների մեջ է։

9. Միայն քաջը, 2017

Աղետների մասին լավագույն ֆիլմերի թոփը շարունակվում է իրական դեպքերի վրա հիմնված մեկ այլ բարձր վարկանիշով ֆիլմով: Ֆիլմը պատմում է մի շարք հրդեհների մասին, որոնք տեղի են ունեցել 2013 թվականի հունիսին՝ ԱՄՆ Արիզոնա նահանգում։ Յուրաքանչյուր հրշեջ ունի իր իրական նախատիպը. տղաներից շատերը զոհվեցին՝ փրկելով տեղի քաղաքները տարերքից:

10. Գեոփոթորիկ, 2017

Ուղեծրային արբանյակները վերահսկում են եղանակային անոմալիաները մոլորակի վրա: Բայց ինչ-որ պահի համակարգը դուրս է գալիս վերահսկողությունից, սկսվում են կլիմայի կտրուկ փոփոխություններ, փոթորիկներ ու անձրևներ: Ի՞նչ է սա։ Ծրագրային սխա՞լ, թե՞ կանխամտածված դիվերսիա։ Երկու եղբայրներ Երկրի վրա և տիեզերքում կբացահայտեն ծայրահեղականների ծրագրերը, այժմ ֆիլմի հերոսները պետք է վերագործարկեն կայանը և ... առևանգեն նախագահին:

fastnews-ads-banner