Logo

«Ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է»․ Գարեգգին

10:17 / 19.06.2024AKNEYE
Բացառիկ
null

 

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարիչ Գարեգգինն է։

Ինչպե՞ս ստացվեց աշխատանքը AKNEYE նախագծում:  

Ստացա առաջարկ ու մեծ սիրով համաձայնեցի, որովհետև սպասվում էր շատ հետաքրքիր նախագիծ։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է։ Ի դեպ, իմ ԱԿՆ-ը առաջիններից էր։

Ի՞նչ ոճով եք աշխատել Ձեր ԱԿՆ-ի հետ և ի՞նչ եք նկարել։

Ես աշխատում եմ շատ տարբեր նյութերով ու հետաքրքիր էր այդ ամենն աչքի վրա ցույց տալը։ Ընտրել եմ տիեզերքի թեման ու սկսեցի ստեղծագործել աստրալ թեմայով։ Շատ հաճելի էր ու լավ է ստացվել։ Հիմա ԱԿՆ-ին նայելիս ուզում եմ վերափոխել, նոր դետալներ ավելացնել․․․ այն կարծես տիեզերքի նման անվերջ լինի։ Նոր գաղափար էլ ունեմ, և եթե ստացվի նոր ԱԿՆ-ն նկարել, կստեղծեմ «ժամանակի աչք»։ Շատ եմ սիրել իմ ԱԿՆ-ը և մեծ ցանկություն ունեմ հավաքածուիս մեջ այն շարունակելու։

Բոլոր այս աշխատանքները հասանելի են նաև NFT տարբերակով։ Ի՞նչ կարծիք ունեք այս մոտեցման վերաբերյալ:

Համաշխարհային մասշտաբով NFT-ները լավ զարգացում ունեն ու գնում են առաջ։ Ըստ իս, քանի որ ԱԿՆ-ը կա և ֆիզիկական և NFT տարբերակով, կարող է ժամանակի ընթացքում մեծ հաջողություն գրանցել, որովհետև արտիստներն արդեն պատմություն են թողել։

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

fastnews-ads-banner