Logo

Zoom-ը սկսել է անջատել ռուսական բուհերի վճարած լիցենզիաները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:12 / 28.10.2022LIFETECH
null

Ամերիկյան Zoom ծառայությունը շարունակում է սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի Դաշնության հաճախորդների նկատմամբ․ երկու բուհեր, որոնք վճարել են լիցենզիաների համար, խնդիրների են բախվել։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»։

Հավելվածը դեռևս փակում է առևտրային լիցենզիաների համար վճարելու հնարավորությունը։

Zoom-ի աշխատանքում մի շարք դժվարությունների մասին տեղեկությունը ծրագրային ապահովման մշակողների ասոցիացիայի տեսաժողովի ժամանակ հաստատել են ռուսաստանցի մասնակիցները:

Պարզվել է, որ ընկերությանը դիմել է ռուսական խոշոր համալսարան, որի գործող լիցենզիան Zoom-ն անջատել է։ Ուսումնական հաստատության անվանումը չի նշվում։

«Հաըրենական սոֆթ» ծրագրային ապահովման մշակողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռենատ Լաշինը բացատրել է, որ պետական ընկերությունները սկսել են հրաժարվել Zoom-ի վճարովի ծառայություններից մեկ տարի առաջ: Աղբյուրը հավելել է, որ նման միտում է ի հայտ եկել նաև արդյունաբերության և խոշոր բիզնեսի ոլորտում։
 

fastnews-ads-banner