Ռուսաստանցիների ի ամենացանկալի սմարթֆոնները Samsung-ի և iPhone-ի մոդելներն են։ Այդ մասին տեղեկացնում են Mediacom.expert PR գործակալությունը և «ИОМ Анкетолог»-ը՝ հիմնվելով իրականացրած հարցման արդյունքի վրա։
Ըստ այդմ՝ ռուսաստանցիների 29%-ը կցանկանար ունենալ Samsung-ի արտադրության սմարթֆոն։ Apple-ի սիրահարները, պարզվել է, 21%-ն են կազմում, իսկ Xiaomi գնելու ցանկություն հայտնել է 16%-ը։ Մոտավորապես նույնքան ձայն են ստացել Honor և Huawei ապրանքանիշերը՝ համապատասխանաբար 7% և 6%։
Ընդ որում, պարզվել է, որ հարցված ռուսաստանցիների մեծ մասը Samsung սմարթֆոնների սեփականատեր է՝ 27%-ը։ Երկրորդ տեղում Xiaomi ապրանքանիշն է՝ 21%, մինչդեռ iPhone-ի օգտատեր է եղել միայն 12%-ը: Honor-ի արտադրած սմարթֆոններն օգտագործում է հարցվածների 10%-ը, իսկ Huawei-ինը՝ 8%-ը։
Հարցմանը մասնակցել է Ռուսաստանի՝ 18 տարեկանից բարձր 1,9 հազար բնակիչ։