Logo

YouTube-ը կփոխի պայմանները անչափահասների համար

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.08.2021Լրահոս
maxresdefault 1 - YouTube-ը կփոխի պայմանները անչափահասների համար

YouTube-ի տեսահոսթինգը նոր կանոններ կներդնի մինչև 13 տարեկան օգտվողների համար:

Երբ երիտասարդ մասնակիցները վերբեռնում են իրենց բովանդակությունը, միայն հաստատված օգտվողները կկարողանան դիտել իրենց տեսանյութերը: Բացի այդ, մինչև 13 տարեկան հեռուստադիտողներին YouTube-ը կհիշեցնի դադար վերցնել և հեռանալ համակարգչից: Այս գործառույթները կարող են անջատվել պարամետրերում:

«Մենք ցանկանում ենք օգնել երիտասարդ օգտատերերին առցանց հարթակում իրենց ներկայության մասին հիմնավորված որոշումներ կայացնել: Այդ թվում՝ խրախուսել սեփական կանխամտածված ընտրությունը, եթե ցանկանան իրենց բովանդակությունը հանրությանը հասանելի դարձնել»,- մեջբերում է Forbes-ը:

Վերը նշված բոլոր փոփոխությունները կվերաբերվեն նաև YouTube Kids հավելվածին: Այն ստեղծվել է հատուկ մինչև 13 տարեկան երեխաների համար, քանի որ սովորական YouTube-ում կարող եք գրանցվել սկսած միայն 13 տարեկանից:


fastnews-ads-banner