Logo

Ընդամենը 5 րոպե․ Xiaomi-ն ներկայացրել է 300 Վտ հզորությամբ արագ լիցքավորիչ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:19 / 03.03.2023IT
null

Xiaomi-ն ներկայացրել է նորացված Redmi Note 12 Discovery Edition սմարթֆոնը՝ 300 Վտ արագ լիցքավորմամբ, 200 Վտ հզորության շեմը հաղթահարած առաջին ապրանքանիշը դառնալուց ընդամենը չորս ամիս անց։ Այդ մասին հայտնում է GSMArena պորտալը։

Ընկերության տվյալներով՝ սմարթֆոնը կարող է 0-ից 100% լիցքավորվել հինգ րոպեից պակաս ժամանակում, իսկ մինչև 50% լիցքավորելու համար պահանջվում է ընդամենը 2 րոպե 11 վայրկյան։ Միաժամանակ, սմարթֆոնը համալրվել է 4100 մԱ/ժ մարտկոցով, իսկ լիցքավորումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում։

Հատկանշական է, որ սմարթֆոնը չի հասնում հայտարարված 300 Վտ-ին․ առավելագույն հզորությունը, որով լիցքավորվել է մարտկոցը, չի գերազանցել 290 վտ-ը։

Նման սմարթֆոնը կհայտնվի՞ վաճառքում, և արդյո՞ք արագ կփչանա սարքի մարտկոցը նման լիցքավորման հզորությամբ, չի հաղորդվում։

Այս պահին «ռեկորդակիրը», որը կարելի է գտնել ազատ վաճառքում, Realme GT Neo5-ն է՝ 240 Վտ լիցքավորմամբ։ Պնդում են, որ Realme-ի սմարթֆոնը 4600 մԱժ մարտկոցով լիցքավորվում է 0-ից մինչև 100% ընդամենը 10 րոպեում։
 

fastnews-ads-banner