Logo

Եվրամիությունը մոտ 34 տոկոսով սահմանափակել է արտահանումները Ռուսաստան

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:18 / 12.10.2022LIFETECH
null

Եվրամիության պատժամիջոցները սահմանափակել են դեպի Ռուսաստան արտահանման մոտ 34%-ը՝ գրեթե 30 մլրդ եվրո արժողությամբ։
 
Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ ԵՄ պատժամիջոցները սահմանափակել են դեպի Ռուսաստան արտահանման մոտ 34%-ը, որի արժեքը կազմում է գրեթե 30 մլրդ եվրո։ 

Սահմանափակող միջոցներն ընդգրկում են Ռուսաստանից ԵՄ ներմուծման գրեթե 60%-ը, ինչը կազմում է 89,9 մլրդ եվրո, ասվում է հաղորդագրության մեջ։ 

Արևմուտքը պատժամիջոցներով ուժեղացրել է ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը։ 

fastnews-ads-banner