Logo

«Яндекс Карты»-ում այժմ կարելի է կիսվել տարածքների ցուցակներով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:19 / 31.08.2022• LIFETECH
Яндекс Карты

Հարմար է, եթե ինչ-որ մեկին պետք է հստակ ցույց տալ, թե ուր գնա։

«Яндекс Карты»-ի օգտատերերն այժմ հնարավորություն ունեն փոխանակելու վայրերի ցուցակներ, ինչպես փլեյլիսթերը երաժշտական ծառայություններից: Նման ցուցակները կարող են ներառել ցանկացած օբյեկտ և կազմակերպություն, տարբեր հաստատություններ wu տեսարժան վայրեր: Տարբերակը հասանելի է «Ավելացնել վայր» կոճակի միջոցով։

Օգտագործողը կարող է յուրաքանչյուր վայրի համար վերնագիր և նկարագրություն ստեղծել, ինչպես նաև թողնել մեկնաբանություններ: Ցանկին կարող է նշանակվել պատկերակ, որը կցուցադրվի քարտեզի վրա` ամենավերևում: Դա մեծապես կհեշտացնի կետերի որոնումը և երթուղու պլանավորումը:

Արդեն այժմ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի թանգարանները կազմել են իրենց ցուցակները «Яндекс Карты» -ում:

Яндекс Карты-2022

Յուրաքանչյուր օգտատեր կարող է ստեղծել տասնյակ ցուցակներ և դրանցում ավելացնել մինչև 1000 տեղ: Դրանցից ցանկացածը պարզ հղման ձևաչափով կարող է ուղարկվել մեսենջեր, ավելացվել սոցիալական ցանցում կամ հրապարակվել կայքում: Նման հղումներ ստացողները նույնպես կկարողանան բաժանորդագրվել ցանկին՝ հետևելու նոր վայրերի ավելացմանը:
 

fastnews-ads-banner