Logo

Xiaomi-ն սմարթֆոնների մատակարարման առաջատարն է, գերազանցում է նույնիսկ Samsung-ին

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 06.08.2021Լրահոս
Xiaomi Office - Xiaomi-ն սմարթֆոնների մատակարարման առաջատարն է, գերազանցում է նույնիսկ Samsung-ին

Չինական Xiaomi ընկերությունը այս տարվա երկրորդ եռամսյակում առաջին անգամ դարձել է սմարթֆոնների մատակարարման առաջատարն աշխարհում: Այս մասին հայտնում է CNBC-ն ՝ հղում անելով Canalys հետազոտական ​​ընկերության նոր զեկույցին:

Չինական ընկերությանը հաջողվել է առաջ անցնել կորեական սմարթֆոնների շուկայի առաջատար Samsung-ից: Canalys-ի տվյալներով՝ չինական ընկերությունը 55.8 մլն սարք է առաքել՝ 5%-ով պակաս նախորդ տարվա համեմատ: Մինչդեռ, երկրորդ տեղը զբաղեցրած Samsung-ը վաճառել է ընդամենը 53.7 միլիոն սմարթֆոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30% -ով քիչ;

 


fastnews-ads-banner