Xiaomi-ն ներկայացրել է ընդլայնված իրականության ակնոցներ, որոնք կոչվում են Wireless AR Glass Discovery Edition: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է Xiaomi-ի գործադիր տնօրեն Լեյ Ջունը։
«Ներկայացնում ենք ընդլայնված իրականության տեխնոլոգիայի մեր վերջին առաջընթացը՝ Xiaomi Wireless AR Glass Discovery Edition-ը: Ցածր հետաձգմամբ անլար կապի, ցանցաթաղանթի նմանվող էկրանի և ժեստերի կառավարման շնորհիվ անլար ընդլայնված իրականության դարաշրջանը սկսվում է հենց հիմա»,- հաjտարարել է Xiaomi-ն:
Ակնոցները սինխրոնացվում են սմարթֆոններից՝ օգտագործելով NFC տեխնոլոգիան, որից հետո էկրանին պատկեր է ցուցադրվում։ Ականջակալների օգնությամբ դուք կարող եք շրջել ինտերնետում, օգտվել սոցիալական ցանցերից, ներկառուցված տեսախցիկների միջոցով տեսանյութեր նկարահանել, ֆիլմեր դիտել, կառավարել խելացի տան սարքերը և այլն։ Արտաքինից Xiaomi Wireless AR Glass Discovery Edition-ն ավելի զանգվածային տեսք ունի, քան սովորական ակնոցները. հայտնի չէ, թե արդյոք դրանք նախատեսվա՞ծ են ամենօրյա կրելու համար: Բացի այդ, ակնոցների կողերը չեն ծալվում:
Սարքի արժեքը և մանրամասն բնութագրերը մնում են գաղտնիք: