Logo

Xiaomi-ն ներկայացրել է Redmi Note 12 Extreme-ը՝ 200Մպ տեսախցիկով և 210Վտ լիցքավորմամբ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:47 / 28.10.2022LIFETECH
Redmi Note 12 Extreme

Գումարած՝ երկու Pro մոդելներ և բազային Note 12, որն արժե 62 հազար ղրամից մի փոքր ավելի:

Xiaomi-ն անցկացրել է Redmi Note 12 շարքի շնորհանդեսը, որը ներառում է չորս մոդելներ՝ ստանդարտ, Pro, Pro+ և Extreme։ Ահա՛, թե ինչ պետք է իմանալ այդ սարքերի մասին:

Redmi Note 12 Extreme

Սա սարքի թոփային մոդիֆիկացիան է, որը ստացել է 6,67 դյույմանոց AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ, Dolby Vision-ի աջակցությամբ և մինչև 900 նիտ պայծառությամբ: Այն աշխատում է MediaTek-ի նոր Dimensity 1080 պրոցեսորով: Երկու Pro մոդելներն էլ ստացել են էկրանի և չիպսեթի համադրություն։

Redmi Note 12 Extreme-1

Սմարթֆոնի ուշագրավ մասերից է 200MP տեսախցիկը։ Այն Samsung ISOCELL HPX-ի վերջին 1/1.4 չափսի մոդուլն է: Այն կարող է նկարահանել 8K @ 30 կադր/վրկ արագությամբ և աջակցում է Super QPD ավտոֆոկուսին: Պատկերները հնարավոր կլինի պահպանել երեք տարբերակներով՝ 4080 × 3060, 8160 × 6120 կամ 16320 × 12240 պիքսել:

Redmi Note 12 Extreme-2

Տեսախցիկը ստացել է խելացի զտիչներ, որոնք օգտագործում են Xiaomi AI ալգորիթմներ՝ գույները հարմարեցնելու և իրատեսական պատկերների արտեֆակտներ ավելացնելու համար: Հիմնական տեսախցիկը համալրված է 8MP գերլայնանկյուն մոդուլով և 2MP խորության սենսորով: 16 ՄՊ դիմային տեսախցիկը տեղադրված է էկրանի անցքում:

Redmi Note 12 Extreme-3

4300 mAh մարտկոցն ապահովում է 210 Վտ լարային լիցքավորում, որով 9 րոպեում լրացնում է 100% հզորությունը։ Սա սմարթֆոնների մեջ ամենահզոր լիցքավորիչն է․ vivo-ն առաջարկում է առավելագույնը 200Վտ, Oppo-ն՝ 150Վտ։

Սմարթֆոնի այլ առանձնահատկություններից են NFC մոդուլը, Dolby Atmos ձայնը և 3,5 մմ ականջակալների խցիկը (այն գտնվում է վերևում):

Redmi Note 12 Extreme-ը հասանելի կլինի մեկ 8/256 ԳԲ մոդիֆիկացմամբ՝ 2399 յուանով (≈126 000 դրամ)։ Այն Չինաստանում վաճառքի կհանվի հոկտեմբերի 31-ից։

Redmi Note 12 Pro+

Redmi Note 12 Pro+

Սա Extreme մոդելի գրեթե ամբողջական պատճենն է, տարբերությունները վերաբերում են մարտկոցին և գնին: Մարտկոցի հզորությունն այստեղ ավելացվել է մինչև 5000 Վտ, սակայն ապահովվում է «ընդամենը» 120 Վտ լիցքավորմամբ։ Դրանով սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորվում է 19 րոպեում։

Թողարկումը նույնպես հոկտեմբերի 31-ին է, գները հետեւյալն են.

  • 8/256 ԳԲ - 2199 յուան (≈116000 դրամ),
  • 12/256 ԳԲ - 2,399 յուան (≈126000 դրամ):

Redmi Note 12 Pro

Ի տարբերություն հին մոդելների, Note 12 Pro-ն ստացել է 50 MP Sony IMX766 տեսախցիկ: Դա պատկերի օպտիկական կայունացման առաջատար մոդուլն է, որը համալրվում է նույն լրացուցիչ 8 և 2 մեգապիքսել տեսախցիկներով, ինչպես մյուս երկու մոդելներում է։

Redmi Note 12 Pro

5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է 67 Վտ արագ լիցքավորում: Միաժամանակ, սմարթֆոնն ունի 7,9 մմ լայնություն, իսկ քաշը՝ ընդամենը 187 գ է։

Ինչպես մյուս մոդելները, Redmi Note 12 Pro-ն նույնպես վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 31-ից, գները հետևյալն են.

  • 6/128 ԳԲ - 1699 յուան (≈89000 դրամ),
  • 8/128 ԳԲ - 1799 յուան (≈95000 դրամ),
  • 8/256 ԳԲ - 1999 յուան (≈105000 դրամ),
  • 12/256 ԳԲ - 2199 յուան (≈116000 դրամ):

Բացի այդ, Redmi-ն ավանդաբար զեղչեր է առաջարկում վաճառքի սկզբում: Այս սմարթֆոնների միջազգային տարբերակի թողարկման ժամկետների մասին դեռևս չի հաղորդվում։

Redmi Note 12

Redmi Note 12

Նոր սմարթֆոնների շնորհանդեսի ավարտին ցուցադրվել է նաև բազային Note 12-ը, որը ստացել է OLED էկրան՝ 1200 նիթ առավելագույն պայծառությամբ և 120 Հց թարմացման արագությամբ։ Qualcomm Snapdragon 4 Gen 1 պրոցեսորն աջակցում է 33 Վտ արագ լիցքավորման։

Redmi Note 12-1

Սմարթֆոնը ստացել է ականջակալների խցիկ և IP53 խոնավության պաշտպանություն, NFC-ի առկայությունը նշված չէ։

Redmi Note 12-ը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 31-ին՝ 1199 յուան (≈63000 դրամ) 6/128 ԳԲ մոդելի համար։
 

fastnews-ads-banner