Logo

Xiaomi-ն ներկայացրել է Mi 12S Ultra-ի կոնցեպտը՝ Leica ոսպնյակների աջակցությամբ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
10:41 / 03.11.2022LIFETECH
Xiaomi Mi 12S Ultra

Ֆոտոֆլագմանների հնարավոր ապագա՞ն է սա:

Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրել է իր հիմնական կամերոֆոնի՝ Mi 12S Ultra-ի կոնցեպտուալ տարբերակը։ Այն հուլիսին թողարկված հիմնական մոդելից առանձնանում է երկու 1 դյույմանոց Sony IMX989 սենսորների առկայությամբ և Leica M շարքի պրոֆեսիոնալ ոսպնյակներ կցելու հնարավորությամբ։

Xiaomi Mi 12S Ultra-1

Ոսպնյակները ֆիքսվում են ամրակով, որի դերը կատարում է հենց ֆոտոմոդուլը։ Բավական է պարզապես հեռացնել ամրացնող օղակը և կցել փոխարինելի օպտիկան:

Սենսորը, որն օգտագործվում է նման փաթեթում, չունի իր սեփական ոսպնյակը, ուստի այն չի կարող օգտագործվել նորմալ ռեժիմում, գործածվում է միայն պրոֆեսիոնալ ռեժիմում:

Xiaomi Mi 12S Ultra-2

Արտադրողի խոսքով՝ նման հնարավորությունները բջջային լուսանկարչության հնարավորությունները բերում են բոլորովին այլ մակարդակի։ Ճիշտ է, առայժմ սա ընդամենը հայեցակարգ է, որն այս տեսքով հազիվ թե հասնի վաճառքի: Գաղափարը, միգուցե, կիրառվի ապագա սարքերից մեկում։
 

fastnews-ads-banner