Logo

Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին ռոբոտացված CyberDog-ը (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 12.08.2021Լրահոս
17ecdde3684b9530b36f272d574513f5 ce 2000x1247x0x0 cropped 960x600 - Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին ռոբոտացված CyberDog-ը (տեսանյութ)

Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է իր առաջին չորսոտանի ռոբոտը՝ CyberDog-ը: Այս մասին հայտնում է հենց արտադրողը:

Սարքն ունակ է արձագանքել ձայնին, հետևել սեփականատիրոջ հրամաններին և հետ շրջվել: Բացի այդ, ռոբոտ-շունը կարող է ստեղծել նավիգացիոն քարտեզներ, որոշել նպատակակետը և խուսափել խոչընդոտներից:

CyberDog-ը կշռում է 3 կգ և կարող է զարգացնել մինչև 12 կմ/ժ արագություն: Ռոբոտը ստացել է նաև սենսորներ և տեսախցիկներ, որոնք թույլ են տալիս նրան շարժվել կիսաինքնավար ռեժիմով: CyberDog-ը հիմնված է ամերիկյան Nvidia ընկերության Jetson Xavier արհեստական ​​բանականության հարթակի վրա:

Առաջին փուլում Xiaomi-ն կթողարկի CyberDog-ի ընդամենը 1000 օրինակ`« Xiaomi-ի երկրպագուների, ինժեներների և ռոբոտաշինության սիրահարների համար»:


fastnews-ads-banner