
Այս տարվա մայիսին Xiaomi-ն հայտարարել է, որ դուրս է գալիս ավտոմոբիլային շուկա: Ընկերությունը լրջորեն է մոտենում էլեկտրամոբիլների կառուցմանը, և դրա արտադրությանը հատկացնում է 3 տարի: Համացանցում պարբերաբար լուրեր են տարածում այն մասին, որ Լեյ Ջունը փնտրում է գործընկեր, որը կօգնի մեքենա ստեղծել: Այդ նպատակով նա այցելել է մի շարք ավտոարտադրողներ, սակայն ստույգ տեղեկություններ չկան այն մասին, թե հնարավոր է համաձայնության հասնել նրանցից որևէ մեկի հետ:
Թվում է, որ այս հարցում առաջընթացը շոշափելի է: Ընկերության ղեկավար Լեյ Ջունը ներդրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է մեքենաների զանգվածային արտադրություն սկսել 2024 թվականի առաջին կեսից: Այս պահին ընկերությունը գրանցել է Xiaomi Motors ապրանքանիշը, ընթացակարգն ավարտվել է սեպտեմբերի 1-ին: Ընկերության ավտոմեքենաների արտադրության առաջին գործարանը տեղակայված կլինի Պեկինի արվարձանում՝ Յիժուանգում: Ավտոմեքենաների մշակմամբ զբավով մասնագետների թիմը բաղկացած է 450 հոգուց:
Աղբյուրը՝ izchina