Mango-ն նոր գովազդային արշավ է սկսել՝ With love, to you՝ նվիրված նվերներ տալու բերկրանքին։ Արշավում նկարահանվել են մոդել Մարիանա Սանտանան իր մոր և դստեր հետ, մոդելներ Սեմ Բլոմկվիսթ ու Ջերեմի Յանգ երիտասարդ զույգն ու մի խումբ ընկերներ Ամրիթ Քաուրի, Էնդրյու Գեորգիադեսի և Սաբին Գլուդի հետ:
Տոնական սեզոնի համար Mango-ն շարք է թողարկել տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Թարմացված մոդելները ներառում են վերարկուներ, զգեստներ, սվիտերներ, ինչպես նաև աքսեսուարներ՝ գլխարկներ, շարֆեր, ձեռնոցներ, պայուսակներ և դրամապանակներ։ Բրենդը նաև ներկայացրել է տան կահավորանք, որը կատարյալ է որպես նվեր, օրինակ՝ լոգարանի, խոհանոցի, հյուրասենյակի և ննջասենյակի համար նախատեսված տեքստիլ: